«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Հայաստանում ադրբեջանական անկլավ չկա

Հայաստանում ադրբեջանական անկլավ չկա
16.10.2026 | 12:22

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որում կիսվել է իր տեսլականով, թե ինչպես կարող է խաղաղություն ձևավորվել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նիկոլը մասնավորապես առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակում, որպեսզի չլինեն անկլավներ և էքսկլավներ:

Նախ, ի գիտություն Նիկոլ հայադավին. Հայաստանը ոչ իր հոր սեփականությունն է եղել, ոչ էլ իր սեփականությունն է, որ նրանից տորթի նման տարածքներ կտրի ու տա Ադրբեջանին կամ Ալիևին: Հայաստանը, նրա տարածքները տեր ունեն՝ հանձին հայ ազգի, որը մի գեղեցիկ օր միանգամայն գործնական միջոցառումներ կիրականացնի իր՝ գերագույն գլխավոր պետական դավաճանի, ինչպես նաև այստեղի և արտերկրի իր հանցակիցների պատասխանատվությունը, պատիժն ապահովելու համար:

Երկրորդ. առ այսօր Հայաստանի նկատմամբ իր տարածքային պահանջները բարձրաձայնող, այս ամիս «Նոր Ադրբեջան» կուսակցության համագումարում Ադրբեջանի համար աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական պատեհ իրավիճակում Երևանը գրավելու և Երևանի կենտրոնում Ադրբեջանի հաղթանակի երրորդ կամարը կանգնեցնելու մտադրության կամ հնարավորության մասին ակնարկող, Հայաստանին ագրեսոր անվանող Բաքվի խան Ալիևի ղեկավարած պետության և Հայաստանի միջև խաղաղությունը կեղծ է, Նիկոլի ասած խաղաղության ձևավորումը՝ կեղծիք: Այն ընդամենը շիրմա է՝ Նիկոլ հայադավի կողմից նախապատրաստվող առերևույթ պետական դավաճանության հերթական քայլը՝ Ադրբեջանին «ադրբեջանական անկլավ» անվան ներքո հայոց ու հայաստանապատկան Տիգրանաշենի հանձնումը քողարկելու կամ արդարացնելու համար, որն ինչպես պատմականորեն պատկանել, այնպես էլ դե յուրե ու փաստացի պատկանում է Հայաստանին և մեր երկրի անքակտելի մասն է:

Հայաստանում ադրբեջանական անկլավ չկա, եթե, իհարկե, թուրքի լամուկ Նիկոլին չհամարենք այդպիսին:

Երրորդ. եթե Հայաստանի գլխավոր դատախազի և «ԱԱԾ» կոչվածի տնօրենի պաշտոնները զբաղեցնողները չձեռնարկեն Հայաստանի օրենսդրությունից բխող համապատասխան միջոցներ Նիկոլի կողմից առերևույթ պետական դավաճանության հերթական քայլը կանխելու համար, ապա առավել չեմ կասկածում, որ այն բանից հետո, երբ հայ ժողովուրդը մի գեղեցիկ օր կլուծի Նիկոլ հայադավի և իր իշխանության հարցերը, նրանք կդատվեն պետական դավաճանությանը հանցակցության մեղադրանքով:

«Հայաստանը պետք է ունենա 29 743 քառ. կմ տարածք,- ասել է Նիկոլ հայադավը:- Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների դելիմիտացիան (սահմանագծումը.-Ա. Հ.) և դեմարկացիան (սահմանանշումը.- Ա. Հ.) պետք է տեղի ունենա այս տրամաբանության շրջանակներում: Անկլավների և էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով. սահմանի այս և այն կողմերում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն: Այսինքն՝ երկու երկրները՝ և Հայաստանը, և Ադրբեջանը, պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում»:

Հերթական անգամ շահարկելով Ալմա-Աթայի հռչակագիրը, Թուրքի լամուկը հերթական անգամ անտեսել է, որ Ադրբեջանն ավելի վաղ կոպտորեն խախտել է Ալմա-Աթայի հռչակագրի մի շարք դրույթներ, հետևաբար Հայաստանն Ադրբեջանի հետ իր հարաբերություններում բնավ պարտավորված չէ առաջնորդվել ու չպե՛տք է առաջնորդվի Ալմա-Աթայի հռչակագրով:

«Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ զրույցների արդյունքում նախնական տպավորություն ունեմ, որ մենք հնարավորություն ունենք խաղաղությանը նման տեսք տալու, և առաջիկայում զբաղված ենք լինելու այդ հնարավորության իրացմամբ»,- ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը:

Հայտարարելով, որ «Հայաստանը պետք է ունենա 29 743 քառ. կմ տարածք», Նիկոլ հայադավը նշել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը, սակայն ինքն իրեն եռակի կամ քառակի ծուղակն է գցել:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ